10:17   19-08-2022
Image Description
Ինդոնեզիան հայտնել է G20-ի շրջանակում Պուտինի և Բայդենի հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին
Թողնել մեկնաբանություն

Ինդոնեզիան պատրաստ է Բալի կղզում նոյեմբերին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը՝ նրանց առերես մասնակցության և հանդիպման հարցում հետաքրքրություն դրսևորելու դեպքում: Այս մասին RIA Novosti-ն հայտնել է ՌԴ-ում Ինդոնեզիայի դեսպան Խոսե Տավարեսը:

«Խնդրեմ, դրա համար բոլոր հնարավորությունները բաց են»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ G20-ի գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցության ձևաչափի մասին որոշումը կընդունվի այցից անմիջապես առաջ:

Loading...