10:17   19-08-2022
Image Description
Պուտինը կայցելի Բալի՝ մասնակցելու Մեծ քսանյակի գագաթնաժողովին
Թողնել մեկնաբանություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 15-16-ը կգտնվի Բալիում՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին: Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը երեկ հեռախոսով խոսել է Վիդոդոյի հետ, խոսքը գնացել է պարենային անվտանգության մասին: Բացի այդ, անդրադարձ է կատարվել G20-ի գագաթնաժողովի նախապատրաստության հարցին, որը տեղի ունենա նոյեմբերին, Ինդոնեզիայում:

«Նախագահ Պուտինն ինձ ասաց, որ կգա»,-ասել է Ինդոնեզիայի ղեկավարը: Նրա խոսքով՝ գագաթնաժողովին մասնակից կլինի նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

Սկզբում մի շարք արևմտյան երկրներ՝ առաջին հերթին ԱՄՆ-ը և Կանադան, առաջարկում էին Ռուսաստանին ընդհանրապես բացառել G20-ից, սակայն G20-ի մյուս երկրները չհամաձայնեցին հարցին նման ձևակերպմանը։

Ինդոնեզիան, որպես բարձր մակարդակով նախագահող, ընդգծում է, որ ցանկանում է միավորել G20-ը և կանխել դրա պառակտումը:

Loading...