11:45   19-08-2022
Image Description
Էրդողանը նախազգուշացրել է «ևս մեկ Չեռնոբիլի» վտանգի մասին
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աշխարհը չի ցանկանում  «ևս մեկ Չեռնոբիլ»։ Նա նախազգուշացրել է, որ Զապորոժիեի ատոմակայանում միջուկային վթարի հնարավորություն կա, եթե հակամարտությունը շարունակվի, հաղորդում է BBC-ն։ Էրդողանը նշել է, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտելու հնարավորությունները։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակման հարցը։ Նա նշել է, որ մտադիր է ՌԴ նախագահի հետ քննարկել Լվովի բանակցությունների արդյունքները։ Էրդողանը նաև հայտարարել է, որ Անկարան «կանգնած է Ուկրաինայի կողքին»։

Հիշեցնենք՝ Լվովում կայացել է Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի եռակողմ հանդիպումը, որից առաջ Զելենսկին առանձին հանդիպումներ էր ունեցել Էրդողանի և Գուտերեշի հետ։

Եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ ասուլիսի ժամանակ Զելենսկին և Գուտերեշը հայտարարել են բանակցությունների անհրաժեշտության մասին։ Ընդ որում, Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունները հնարավոր կլինեն միայն, երբ ռուսական զորքերը լքեն գրավված տարածքները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ կոչ է արել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծել։ Գուտերեշը նաև նշել է, որ ատոմակայանին հացված վնասն «ինքնասպանություն» կդառնա։

Loading...