11:48   19-08-2022
Image Description
Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին
Թողնել մեկնաբանություն

Այսօր` 2022 թվականի օգոստոսի 18-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում, թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ Երևանի «Սուրմալու» առևտրական կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացած անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար, Aliq Media-ի հաղորդմամբ՝ հայտնել է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:

«Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, հոգևորականաց և սարկավագաց դասի մասնակցությամբ կատարված ընդհանրական հոգեհանգստյան արարողությունը նաև հորդոր էր հայորդիներին` աջակից ու զորավիգ լինել միմյանց այս ծանր իրավիճակը հաղթահարելու համար»,- նշված է տեղեկության մեջ:

Ներկաները մոմեր են վառել ննջեցյալների հոգու խաղաղության համար:

Loading...