Հյուսիսային Կորեան երբեք չի ընդունի իր տնտեսության բարելավման դիմաց ապամիջուկայնացման վերաբերյալ Հարավային Կորեայի «հանդուգն պլանը»: Ինչպես փոխանցում է Yonhap գործակալությունը, այս մասին հայտարարել է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Չժոնը:
«Ես չգիտեմ, թե ապագայում ինչ հանդուգն գաղափարներով են նրանք թակելու դուռը, բայց ես հստակ հայտարարում եմ, որ մենք երբեք նրանց հետ գործ չենք ունենա»,-ասել է նա։
Կիմ Յո Չժոնը զբաղեցնում է Աշխատանքային կուսակցության կենտկոմի քարոզչության բաժնի փոխտնօրենի պաշտոնը և զբաղվում միջկորեական հարաբերություններով: