11:55   19-08-2022
Image Description
Էստոնիան Ուկրաինային կտրամադրի ականանետներ եւ հակատանկային զենք
Թողնել մեկնաբանություն

Էստոնիան Ուկրաինային կտրամադրի ականանետներ եւ հակատանկային զենք։ Բացի այդ, Էստոնիան նախատեսում է աջակցել Միացյալ Թագավորության նախաձեռնությանը` ընդլայնելու ուկրաինական ուժերի վերապատրաստումը, ինչպես նաեւ Գերմանիայի հետ համագործակցությամբ Ուկրաինա դաշտային հոսպիտալ կուղարկի։ 

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պեվկուրն ընդգծել է, որ Արեւմուտքը նույնպես պետք է պատրաստ լինի ռուսական տեղեկատվական պատերազմին, հատկապես՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու անարդյունավետության մասին հաղորդագրությունների տարածմանը։ 

Ընդհանուր առմամբ Էստոնիան Ուկրաինային տրամադրել է 250 միլիոն եվրոյի ռազմական օգնություն, որը ներառում է Javelin հակատանկային հրթիռներ, հաուբիցներ, հակատանկային ականներ, հակատանկային նռնականետեր, ականանետներ, տարբեր թեթեւ զենքեր, զինամթերք, մեքենաներ, կապի սարքավորումներ, բժշկական սարքավորումներ եւ այլն։

Loading...