11:57   19-08-2022
Image Description
ՌԴ ԱԻՆ ղեկավարը ցավակցություն է հայտնել Հայաստանին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը ցավակցություն է հայտնել հայկական կողմին՝ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Այս մասին նա հայտարարել է ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակների նախարարների մասնակցությամբ խորհրդի նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հանդիպման սկզբում մեկ րոպե լռությամբ հարգել են Երեւանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների, ինչպես նաեւ մահացած ԱԻՆ նախկին ղեկավար Եվգենի Զինիչեւի հիշատակը։

«Ինչպես գիտեք, օգոստոսի 14-ին Երեւանի առեւտրի կենտրոնում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հայկական կողմին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ։ Օգոստոսի 18-ը Հայաստանում սգո օր է հայտարարվել, այսօր էլ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը ոգեկոչում է Ռուսաստանի Դաշնության հերոս, բանակի գեներալ Եվգենի Նիկոլաեւիչ Զինիչեւի հիշատակը, որը զոհվեց ծառայողական պարտականությունները կատարելիս։ Այսօր նա կդառնար 56 տարեկան։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը»,-ասել է նա։

Loading...