13:36   19-08-2022
Image Description
Չորս օրվա ընթացքում Լա Մանշում 254 անօրինական միգրանտների են փրկել, որոնք փորձում էին հասնել բրիտանական ափ
Թողնել մեկնաբանություն

Լա Մանշի ֆրանսիական ծովային պրեֆեկտուրան օգոստոսի 18-ին հաղորդել Է, որ չորս օրվա ընթացքում նեղուցում աղետի ենթարկված 254 անօրինական միգրանտներ են փրկվել, որոնք փորձում Էին թեթեւընթաց լողամիջոցներով հասնել բրիտանական ափ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Le Figaro թերթի գնահատմամբ, «դա նշան Է այն բանի, որ նման փորձերի թիվն ավելանում Է»: Պրեֆեկտուրայի հաշվարկներով՝ տարվա առաջին յոթ ամսվա ընթացքում գրանցվել Է 18 հազար 763 միգրանտների՝ նավակներով Մեծ Բրիտանիա հասնելու 533 փորձ: Այդ թիվն ավելի քան 50 տոկոսով գերազանցում Է 2021 թվականի այդ նույն ժամանակաշրջանում ռեկորդային համարվող թվաքանակը, երբ կարգի պահապանները հաշվել են 12 հազար 100 միգրանտ:

Ֆրանսիայի ռազմածովային ուժերի պարեկային կատերը օգոստոսի 14-ին փրկել Է 63 աղետի ենթարկված միգրանտի: Հաջորդ գիշեր առափնյա մաքսային պահպանության կատերը փրկել Է եւս 40 մարդու: Օգոստոսի 16-ի երեկոյան Ծովային փրկարարների ազգային ընկերության նավն ուղարկվել Է մաքսանենգների վթարային կատերի 50 անհաջողակ ուղեւորներին ափ հասցնելու համար: Իսկ օգոստոսի լույս 17-ի գիշերը Ֆրանսիայի ռազմածովային ուժերի նավը եւ փրկարարները աղետալի վիճակից հանել են եւս 101 մարդու:

Լա Մանշի նեղուցով, որն առավել ծանրաբեռնված նավագնացային գոտիներից մեկն Է աշխարհում, միգրանտների վտանգավոր գաղտնի փոխադրումները դարձել են Փարիզի եւ Լոնդոնի միջեւ լարվածության մշտական աղբյուր, հատկապես Brexit-ից հետո, գրում Է Le Figaro-ն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Loading...