13:39   19-08-2022
Image Description
Հաշվարկվել է ավելի քան 6 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
Թողնել մեկնաբանություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի օգոստոսի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 32 դեպք, որից 10 դեպքով հաշվարկվել է 6.094.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1.030.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`
🌳Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 10 դեպք, որից 9-ով հաշվարկվել է 6.093.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

🐐Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 1.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
✅ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 17 դեպք, որից 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

🏞 Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրված 3 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք ։
✅ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրվել է 1 դեպք:
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 639.600 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 3.762.262 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 17 հանձնարարագիր, որից`
8-ը՝ ընդերքօգտագործում,
2-ը՝ արտադրություն,
1-ը՝ ՓՀԷԿ,
1-ը՝ ձկնաբուծարան,
1-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածք, կառավարում, պահպանում,
1-ը՝ անտառտնտեսություն,
1-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղիների տրամադրման ծառայություններ,
1-ը՝ սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում,
1-ը՝ հասարակական սննդի կազմակերպում։

Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 1.200.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 342.105 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 4 հանձնարարական։

Loading...