14:39   19-08-2022
Image Description
Աֆղանստանը Ռուսաստանին առաջարկել է ներդրումներ անել նավթագազային ոլորտում
Թողնել մեկնաբանություն

Քաբուլը խնդիր չի տեսնում այն բանի համար, որպեսզի ռուսաստանյան ընկերություններն աշխատեն Աֆղանստանում, կարելի Է ներդրումներ անել նավթագազային ոլորտում, ցեմենտի արտադրության, լիթիումի արդյունահանման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է երկրի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Նուրիդդին Ազիզին:

Նա հիշեցրել Է, որ ԽՍՀՄ-ը ժամանակին Աֆղանստանում իրականացրել Է ավելի քան 140 խոշոր ենթակառուցվածքային նախագծեր: Ուստի Ռուսաստանը լավ կողմնորոշվում Է Աֆղանստանի շուկայում, գիտի մեր երկիրը, հավելել Է նախարարը:

«Ռուսաստանյան ընկերություններն իրենց հերթին անցկացրել են օգտակար հանածոների հետախուզում, եւ այժմ դրանց հետազոտություններն օգտագործվում են մեր հանքարդյունահանման արդյունաբերության եւ նավթի նախարարության կողմից: Այդ փաստաթղթերն ունի նաեւ ռուսական կողմը: Այլ խոսքով՝ ռուսական բիզնեսի համար խնդիր չԷ Աֆղանստանում ներդրումներ անելը, քանի որ փորձ արդեն կա, պայմաններ՝ նույնպես:

Մենք խոչընդոտներ չենք տեսնում Աֆղանստանում ռուսական ընկերությունների աշխատանքի համար: Եվ ցանկանում ենք, որպեսզի այդպես շարունակվի նաեւ հետագայում»,-ասել Է Ազիզին: Նա հավելել Է, որ ռուսական ընկերությունները կարող են «ներդրումներ անել ցեմենտի ճյուղում»:

«Դրա հետ կապված ոչ մի խնդիր չկա: Ընկերությունները կարող են ներդրումներ անել նաեւ ուրիշ ենթակառուցվածքային նախագծերում: Մենք նաեւ հնարավորություն ունենք, որպեսզի ռուսական ընկերությունները ներդրումներ անեն նավթի ու գազի արդյունաբերության մեջ, հանքային պաշարների ոլորտում: Մենք շատ լավ եւ որակյալ լիթիում ունենք»,-ամփոփել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...