14:44   19-08-2022
Image Description
IDBank-ի միջոցով վճարելիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումը կկատարվի ավտոմատ՝ մեկ օրվա ընթացքում
Թողնել մեկնաբանություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումն այսուհետ ավտոմատացված է: IDBank-ի միջոցով կատարելով անհրաժեշտ վճարումը՝ ապաարգելադրումը կիրականացվի մինչև մեկ օրում՝ նախկին 5-7 օրվա փոխարեն։ Գործընթացի պարզեցումը հնարավոր է դարձել թվային լուծումների ներդրման շնորհիվ, տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։

ՀԿԱԾ-ի և IDBank-ի միջև համագործակցության արդյունքում մեկնարկում է պիլոտային ծրագիր, որը թույլ կտա խնայել ժամանակ ու մարդկային ռեսուրսներ և ավտոմատացնել ողջ ընթացքը։
Այսպիսով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բանկին բռնագանձման պահանջ ուղարկելիս վերջինիս կողմից պատասխանն այսուհետ ստացվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ուստի բռնագանձման ենթակա գումարի ամբողջական առկայության և բռնագանձումն իրականացնելու հնարավորինության դեպքում ՀԿԱԾ-ի կողմից կիրառված բոլոր տեսակի արգելանքների՝ այդ թվում, մնացած գումարի և հաշիվների ապաարգելադրումը տեղի կունենա մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Ավտոմատացման նոր համակարգը թույլ կտա ունենալ ավելի արագ և պարզեցված գործընթաց՝ խուսափելով երկար վարչարարությունից։ Քաղաքացիների հաշիվներն արագ կապաարգելադրվեն՝ բացառելով մարդկային գործոնի արդյունքում սխալվելու հավանականությունը, և ՀԿԱԾ-բանկ հարաբերությունները կկարգավորվեն արագ և անսխալ։

Գործընթացը շարունակական է, և այս համակարգը ներդրվելու է Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերում:

Loading...