14:44   19-08-2022
Image Description
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին
Թողնել մեկնաբանություն

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է.

«Մեծ տխրությամբ ընդունեցի ք.Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը: Հրդեհի և շինության փլուզման հետևանքով մահացել և տուժել են շատ մարդիկ:

Խորապես կարեկցում եմ եղբայրական Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ փոխանցել ցավակցության իմ խոսքերը բոլոր նրանց, ում դիպչել է այդ սարսափելի դժբախտությունը, մանավանդ նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և բարեկամներին: Ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին՝ ի դեմս հոգևորականության և Երևանյան-Հայկական թեմը՝ ի դեմս հետևորդների, պատրաստ են ցուցաբերել բարոյական աջակցություն բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Մարդասեր Աստված թող ողորմությամբ ընդունի հանգուցյալների հոգիները, սփոփի սգավորներին և տուժածներին պարգևի շուտափույթ ապաքինում»:

Loading...