14:45   19-08-2022
Image Description
Էրդողանը Զելենսկուն առաջարկել է կազմակերպել նրա հանդիպումը Պուտինի հետ
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լվովում օգոստոսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն առաջարկել է կազմակերպել նրա հանդիպումը Պուտինի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ հանդիպման հիմնական թեման եղել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական գործողություններըորորնք շարունակվում են փետրվարից։

«Մենք պարոն Զելենսկու հետ քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։  Ես ևս մեկ անգամ հաստատել եմոր  մեր համերաշխությունն ու աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը կշարունակվի։ Ինչպես ես ասել եմ պարոն Պուտինին Սոչի կատարած այցի ժամանակպարոն Զելենսկուն հիշեցրիոր մենք կարող ենք կազմակերպել նրանց հանդիպումը»,- նշել է Էրդողանը:

Նրա խոսքովեռակողմ հանդիպման ընթացքում (ԷրդողանԶելենսկի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ.-խմբքննարկվել են քայլերորոնք կարող են ձեռնարկվել ուկրաինական հացահատիկի արտահանումը դյուրացնելու համար։

Loading...