17:02   19-08-2022
Image Description
Բելառուսը մտադիր չէ հարձակվել Ուկրաինայի վրա․ Լուկաշենկո
Թողնել մեկնաբանություն

Բելառուսը չի ծրագրում հարձակվել Ուկրաինայի վրա, հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է BelTA-ն։ 

«Մի կարծեք, որ ես այստեղ ինչ-որ հարձակում եմ ծրագրում, մենք կռմբակոծենք Ուկրաինան Բելառուսի տարածքից եւ այլն։ Ես ոչ մի ցանկություն չունեմ, որ ձեր ու իմ երեխաները կռվեն։ Պետք է հանգստանալ։ Այսօր ոչ մի Ուկրաինա պատերազմի մեջ չէ։ Այսօր ՆԱՏՕ-ի ողջ բլոկը եւ Ամերիկան, առաջին հերթին, պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ»,-ասել է Լուկաշենկոն։  

Նրա կարծիքով՝  Եվրոպան վաղուց կդադարեցներ այս պատերազմը, եթե ԱՄՆ-ն չշարունակեր ռազմական գործողությունները Լեհաստանի օգնությամբ։    

Loading...