13:04   20-08-2022
Image Description
Համաշխարհային բանկի ծրագրով կիրականացվեն Դաշտադեմ ամրոցի բարեկարգման աշխատանքներ
Թողնել մեկնաբանություն

Համաշխարհային բանկի  «Տեղական տնտեսություն և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով շուտով կմեկնարկեն Դաշտադեմ ամրոցի (Արագածոտն) բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։

Նախատեսվում է՝ ամրոցի ողջ տեղանքի ուսումնասիրություն և ընտրված հատվածներում պեղումների իրականացում, տարածքի կիսակառույց բնակելի տան ապամոնտաժում, պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի բարեկարգում, հեծանվուղու գծանշում և  ամրոցի շրջագծից դուրս՝ հիմնական մուտքի և ամրոց տանող ճանապարհի հարակից տարածքների բարեկարգում։

Աշխատանքները կավարտվեն 2024-ին։

Loading...