19:00   25-08-2022
Սուրմալուն վերահաստատեց՝ պետական կառույցները «լաբորատոր» պայմաններին են սովոր. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Միշտ խաղաղ ժամանակներին հաջորդում են այնպիսի իրադարձություններ ինչպիսին 2020 թվականի պատերազմն է ու Սուրմալուի ողբերգությունը: Մեր պետական կառույցներն ավելի շատ «լաբորատոր» պայմաններում աշխատելուն են սովոր, բայց ճգնաժամերի դեպքում դառնում են անզոր: Այդ կառույցները նախ և առաջ չեն կարողանում աշխատել հասարակության հետ, ինչի ականատեսը եղանք նաև Սուրմալուի դեպքի ժամանակ: Պայթյունից հետո փրկարարական աշխատանքների ժամանակ ներկաներն ավելի շատ խանգարում էին այդ աշխատանքներին, քան օգնում: Աղետի երկրորդ օրը ԱԻՆ-ի աշխատակիցները ՈՄԱ-ին խնդրեցին զբաղվել կամավորների աշխատանքի համակարգմամբ:

Իսկ ի՞նչ կպատահեր, եթե երկրաշարժ լիներ կամ Արարատի փեշերից թշնամին հրթիռակոծեր մեզ: Ցավալիորեն երկու տարբերակն էլ հավանական է… ասում է ՀՆԽ հրամանատար, ՈՄԱ-ի հիմադիր Վովա Վարդանովը, որի կազմակերպությունը մասնակցել է Սուրմալու առևտրի կենտրոնում փրկարարական աշխատանքներին:

Loading...