18:00   30-08-2022
Փաստաթուղթ դժվար ստորագրվի. Արևմուտքը հակված չէ ռուսներին ձեռնտու իրավիճակը ամրագրել. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել հերթական հանդիպմանը փաստաթուղթ հավանաբար և բարեբախտաբար չի ստորագրվի: Տվյալ պահին ինչ էլ ստորագրվի մեր օգտից չի բխելու: Եվրոպացիներն ու ամերիկացիները շահագրգիռ չեն այս իրավիճակը ամրագրելու: Բոլորը շատ լավ հասկանում են, որ Արցախի հարցում այս պահին իրավիճակի տերն ու շահառուն դեռ Ռուսաստանն է:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահի շուրջ ադրբեջանական հիստերիայի, Ֆրասիայի և ԱՄՆ-ի դեսպանների Բաքվի՝ Շուշի գնալու հրավերը մերժելու և այլ թեմաների շուրջ է խոսել դիվանագետ Արա Պապյանը, այս անգամ Լրատվական ռադիոյի տաղավարից:

Loading...