Համազգային մոբիլիզացիա, ազգ-բանակ, երկիր-ամրոց, լոկալ խրամատներ, զենքի ազատականացում…. և այլն և այդպես շարունակ: Սրանք գաղափարներ են կամ գործողության պլան, որոնց մասին «Հետախույզի օրագիրը» հաղորդաշարի ժամանակ շաբաթ չկա, որ չխոսվի: Սակայն, այս ամենը գնալով նմանվում է «Գյուլնար տատու հեքիաթներին»: Այդպես է կարծում հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը: Նրա խոսքով զենքի ազատականացման համար բժշկական զննությունը թանկացել է մոտավորապես 550 տոկոսով, շուտով 24 մլն դրամով էլ հնարավոր կլինի բանակից ազատվել: Այս հանգամանքներում նախկին հետախույզի համոզմամբ անհրաժեշտ է փոխել հաղորդման անվանումը՝ այն վերանվանելով «Գյուլնար տատու հեքիաթները»:
«Այն ինչի մասին խոսում եմ, եթե մինչև այդ գործողությունների պլան էր, հիմա դառնում է երազանք».ասում է նա: