18:00   06-09-2022
Շատ բան է առաջիկայում կախված Իրան-Արևմուտք հարաբերություններից.«Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Հարավային Կովկասը ներքաշվել է Չինաստան-ԱՄՆ դիմակայության մեջ:  Այդ համատեքստում շատ բան առաջիկայում պետք է պայմանավորել Իրան-Արևմուտք հարաբերություններով: Եթե Իրանը համաձայնության գա Արևմուտքի հետ իր նավթն ու գազն այնտեղ վաճառելու շուրջ, Հարավային Կովկասի՝ Հայաստանի և Վրաստանի դերը մեծանալու է:

Այս տեսանկյունից անհավանական բան չկա. Իրանը շահգրգրռված է, ԱՄՆ-ն ու Եվրոպան էլ կփորձեն Ռուսաստանի բացը լրացնել….

Անգամ Իրանի նման պետությունը չի կարող լինել մեկուսացած: Ռուս-թուրքական մերձեցումը դրդում է ԱՄՆ-ին համագործակցության այլ տարբերակներ որոնելու , որոնցից մեկն էլ Իրանն է:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ ԱՄՆ կատարած այցի, Ռուսաստան-ԱՄՆ և  Արևմուտք-Իրան փոփոխվող հարաբերությունների մասին է խոսել դիվանագետ Արա Պապյանը:

Loading...