19:00   06-09-2022
«Բոլոնյան խավարի» մեջ ենք. հետևանքը պիտի լիներ այն պետությունը, որն ունենք. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Երկիրը «բոլոնյան խավարի »  մեջ է: Դպրոցն հայրենասերների չի դաստիարակում: Եվ ընդհանրապես, ի՞նչ է դաստիարակում այն, կամ դաստիարակու՞մ է արդյոք:

Մի իրավիճակում ենք, երբ ռուսական բանակի կանոնադրությունն է  ներարկված մեր բանակում: Երբ ֆրանսիական սահմանադրությունը վերաձևված է մեր ազգի վրա: Նույն բանը կատարվում է նաև կրթության հետ: Չի կարող բոլոնյան համակարգը հայրենատեր սերունդ կրթել: Ոչ մեկի մտքով չի անցնում, որ ազգը դեպի ինքն իրեն պիտի գնա…. դեպի  ինքնաճանաչում:

Այդ ամենի հետևանքը պիտի լիներ այն պետությունն ու հանրությունը, որն այսօր ունենք:

«Եթե Հայաստանում չկար ինկվիզիցիա, որպեսզի Բրունոյի նման Շիրակացուն այրեին, դա չի նշանակում, թե նա պակաս տիեզերական մտքի տեր էր».ասում է Գագիկ Գինոսյանը, ով իր հեղինակային հաղորդման այս թողարկումը նվիրել է դպրությանը:

Loading...