Կորոնավիրուսային վարակի բռնկումից կարճ ժամանակ անց բժիշկները փորձում են հասկանալ, արդյոք հիվանդությունը կարո՞ղ է հանգեցնել հոգեկան որոշ խնդիրների սրացման կամ առաջացման։ Կատարված բազմաթիվ հետազությունների արդյունքներն առիթ տվեցին բարձրաձայնել մի շարք խնդիրներ, մասնավորապես տագնապային խանգարումների առաջացումն ընդունել, որպես հետքովիդյան բարդացում:
Բ.Գ.Դ, պրոֆեսոր, հոգեբույժ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբուժական ծառայությունների համակարգող, ՀՊՄՀ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» ամբիոնի պրոֆեսոր Սամվել Սուքիասյանի հետ զրուցել ենք տագնապային խանգարումներից և ոչ միայն: