15:51   09-09-2022
«Առանց հացի մնացեք, առանց զենքի՝ երբեք». Աղբյուր Սերոբի այս խոսքերը լավագույն քարոզն են. «Ի զեն»
Թողնել մեկնաբանություն

Անի Ալավերդյանը աշխատում է Ինստիգեյթ Ռոբոտիքսում, իսկ Նաղաշ Բաղդասարյանը՝ Picsart-ում: Ամուսինները աշխատանքին զուգահեռ պարբերաբար մարզվում են, ծանոթանում զենքի նրբություններին ու կիրառությանը: Վստահ են, որ այն երբեք խնդիրներ չի առաջացնում, ոչ էլ խանգարում է ընտանեկան լավ հարաբերություններին: Երկուսն էլ համոզված են, որ պետք է զինվել, բայց նաև նշում են՝ քո քարոզին առաջինը ինքդ պետք է հետևես: Անին նկատում է՝ գաղափարները դանդաղ են տարածվում հասարակության մեջ, բայց շարժ ակնհայտորեն կա: Պարզապես պետք է հիշել, որ օրենքից դուրս զենք ձեռք բերելը անթույլատրելի է:

Loading...