10:19   12-09-2022
Image Description
Հայտնի են «Պատանի հրաձիգ» հանրապետական մրցումների հաղթողները. գրանցվել է Հայաստանի ռեկորդ
Թողնել մեկնաբանություն

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում Հրաձգության հանրապետական մարզդպրոցն սեպտեմբերի 8-11-ն անցկացրել է Երևան քաղաքի ՀՀ դպրոցականների «Պատանի հրաձիգ» հանրապետական մրցումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, մրցմանը  մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի,  Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Գյումրու մարզադպրոցի սաները և Վանաձորի թիմը

«Մրցմանը գերազանց արդյունք ցույց տվեց վազող թիրախ ձևի մարզիկ Գոռ Խաչատրյանը, ով նորմալ վազք վարշությունում խոցելով 389 միավոր, 1 միավորով անցել է ՀՀ ռեկորդը:

 ՀՀ առաջին կարգի նորման է լրացրել վազող թիրախ ձևի մարզիկ՝ Հայկ Մինասյանը»,- հայտնում են ֆեդերացիայից՝ հավելելով, որ առաջնությունը վերջին որոշիչ մրցումն էր հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակից հավաքական թիմը ձևավորելու համար:

Ստորև ներկայացված են հաղթողների անունները.

Օդամղիչ հրացան, 60 կրակոց, տղաների պայքարում՝

1-ին տեղ՝  Նարեկ Դեմիրխանյան /611,5 միավոր/

2-րդ տեղ՝ Սարգիս Համբարձումյան /605,9 միավոր/

3-րդ տեղ՝ Գագիկ Նիկողոսյան /606,3 միավոր/

 

Օդամղիչ հրացան, 60 կրակոց, աղջիկների պայքարում՝

1-ին տեղ՝ Միլենա Պողոսյան /621.4 միավոր/

2-րդ տեղ՝ Միլենա Միասարյան /613,5 միավոր/

3-րդ տեղ՝  Սեդա Գաբրիելյան /607.8 միավոր/

 

Օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց, տղաների պայքարում՝

1-ին տեղ՝  Գոռ Մանուչարյան /531 միավոր/

2-րդ տեղ՝ Հայկ Եղիազարյան /543 միավոր/

3-րդ  տեղ՝ Արմեն Գևորգյան /536 միավոր/

 

Օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց, աղջիկների պայքարում՝

1-ին տեղ՝  Մկրտչյան Լիլիթ /543 միավոր/

2-րդ տեղ՝ Աննա Պողոսյան /545 միավոր/

3-րդ  տեղ՝  Նարե Գաբրիելյան /555 միավոր/

 

Վազող թիրախ, խառը վազք, տղաների պայքարում

1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան /389 միավոր/

2-րդ տեղ՝ Ռաֆայել Մնացականյան /375 միավոր/

3-րդ  տեղ՝  Հայկ ՄԻնասյան /350 միավոր/

 

Վազող թիրախ, խառը վազք, աղջիկների պայքարում

1-ին տեղ՝ Աիդա Ազատյան /330 միավոր/

2-րդ տեղ՝  Անահիտ Սարգսյան /329 միավոր/

3-րդ  տեղ՝  Մարի Ղազարյան /328 միավոր/

 

Վազող թիրախ, նորմալ վազք, տղաների պայքարում

1-ին տեղ՝  Գոռ Խաչատրյան /586 միավոր/

2-րդ տեղ՝ Ռաֆայել Մնացականյան /549 միավոր/

3-րդ տեղ՝ Հայկ Մինասյան /526 միավոր/

 

Վազող թիրախ, նորմալ վազք, աղջիկների պայքարում

1-ին տեղ՝ Մարի Ղազարյան /518 միավոր/

2-րդ տեղ՝ Անահիտ Սարգսյան /500 միավոր/

3-րդ  տեղ՝  Աիդա Ազատյան /498 միավոր/։

Loading...