17:08   15-09-2022
Բիզնես 22-23 տարեկանում. ինչպե՞ս դառնալ վստահելի. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

«Վիրտուոզ» խորհրդատվական ընկերությունը 2018 թվականից շուկայում է: Անվան ընտրությունը, ըստ ընկերության գործադիր տնօրեն Համլետ Դանիելյանի, պատահական չէր: Մի կողմ դնելով հնչեղությունն ու տարբեր լեզունելով հեշտ արտասանությունը՝ այն նախևառաջ գաղափարի մասին է. վիրտուոզները իրենց գործում հաջողած մարդիկ են. պետք էր ձգտել այդ հաջողությանը: Չնայած եղած դժվարություններին՝ ընկերությունն այսօր մրցակցող է, իսկ դրա հիմքը հենց որակյալ ծառայությունն է: Դանիելյանի խոսքով՝ այս պահին աշխատանք կա թե՛ տեղական, թե՛ միջազգային ընկերությունների հետ, որոնց թիվը 100 և ավելի է: Ծառայությունները հասանելի են 4 լեզուներով:

Loading...