19:00   20-09-2022
1915 թվականի շարունակությունը 1918-ն էր… երբ տեր կանգնեցինք մեր կյանքին. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա, Ախլցխայի ինքնապաշտպանություն: 1915 թվականի շարունակությունը 1918-ն էր… Սարդարապատի ղողանջները: Թուրքը խուճապահար փախավ Բաշապարանից: Դա եղավ այն ժամանակ, երբ դու, հայ ժողովուրդ, վճռական կամք ունեցար սեփական ճակատագրիդ տեր կանգնելու: Ոչ մի օտար ուժ, ոչ մի ափից չի գալու քո հայրենիքը պաշտպանելու կամ անկախությունն արարելու: Անկախություն, որը հիմա ամենախարխուլ վիճակում է: Վերջին 100 տարվա ընթացքում, չհաշված ցեղասպանությունը, ավելի վատ ժամանակներ չեն եղել:

Գագիկ Գինոսյանը Սեպտեմբերի 21-ին, ժամը  17:00-ին հրավիրում է Սարդարապատ: «Կարին» ազգագրական պարի խումբը այնտեղ ներկայացնելու է ճակատամարտերից առաջ կատարված հայկական ռազմապարերը:

Loading...