18:00   21-09-2022
Էրդողանը չխոսեց, վարչապետը չխոսեց, ԱԳՆ-ն չխոսեց. Ինչու՞ Փելոսիի այցը Հայաստան զուսպ ընդունվեց.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստանյան այցին Թուրքիան զարմանալիորեն իրեն հատուկ ագրեսիվությամբ չարձագանքեց: Եղավ մի քանի թռուցիկ անդրադարձ, սակայն, ոչ բարձրաստիճան պաշտոնյանների կողմից: Հիմնականում քար լռություն էր նաև Ադրբեջանում: 

Փելոսիի խոսքերը սակայն չէին կարող չխոցել Թուրքիային, հատկապես, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակն  իր այցի ժամանակ հիշեցրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին: 

Նույն տարօրինակ լռությունն էր տիրում նաև անցյալ տարի ԱՄՆ նախագահի և Սենատի մակարդակով Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու ժամանակ: 

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի համոզմամբ՝ պատմությունը ցույց է տալիս, որ  այնտեղ, որտեղ եղել է ԱՄՆ-ի միջամտությունը, հետագայում մեծ  պատերազմներն ու զոհերը անպակաս են եղել:

Սամարղանդ, Թուրքիայի արձագանքը Սեպտեմբերի 13-ին և դրանից հետո, ռադիկալացված Ատրպատական, ներսից թուլացած Իրան և այլն: Այս ամենի մասին է խոսվել «Կիսալուսնի մայրամուտը» հաղորդմանը:

Loading...