13:00   22-09-2022
Բիովերականգնում կամ բիոռևիտալիզացիա. ո՞ւմ է այն ցուցված. «Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Բիովերականգնումը ժամանակակից  բուժական մեթոդ է, որը բարելավում է   մաշկի որակը և արտաքին տեսքը։ Մեթոդի հիմքում ընկած է ցածր խտության հիալուրոնաթթվի հիմքով նյութի բազմակի ներարկումները դեպի մաշկ։ Միջամտությունը կարելի է կատարել դեմքի, պարանոցի, լանջաբացվածքի շրջանում։ Մեթոդը թույլ է տալիս  վերականգնել մաշկի խոնավության հավասարակշռումը, շտկել մանր կնճիռները, հարթեցնել մաշկը, պայքարել պիգմենտային բծերի դեմ, լավացնել մաշկի գույնը և որակը,  նվազեցնել ազատ ռադիկալների քանակը, դանդաղացնել ծերացման գործընթացը: Միջամտության մասին առավել մանրամասն զրուցել ենք  «Մալետտի» էսթետիկ բժշկության կենտրոնի մաշկաբան,  բժիշկ-կոսմետոլոգ Կարինե Տեր-Գրիգորյանի հետ : 

Loading...