11:09   24-09-2022
Image Description
Փաշինյանը Լյուքսեմբուրգի վարչապետի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանի գործողությունների դատապարտումը
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

 «Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին, և կարևորել տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորումը:

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Loading...