11:09   24-09-2022
Image Description
Միրզոյանը Դոմինիկյան Հանրապետության գործընկերոջ հետ քննարկել է միջազգային կազմակերպություններում գործակցության հարցեր
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել է Դոմինիկյան Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Ռոբերտո Ալվարեսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-դոմինիկյան հարաբերությունների երկկողմ օրակարգին, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության առավել զարգացմանը միտված համատեղ քայլերի շուրջ: Այս առումով կարևորվել է վերջերս տեղի ունեցած երկու երկրների կողմից դեսպանների փոխադարձ հավատարմագրումը։

Նշվում է, որ Արարատ Միրզոյանը և Ռոբերտո Ալվարեսը քննարկել են նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր:

Loading...