09:51   26-09-2022
Image Description
Զելենսկի. Ձմեռը մարտահրավեր կլինի Ուկրաինայի համար
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը կարող է թիրախավորել Ուկրաինայի էլեկտրացանցը. այս առումով ձմռան ամիսները մարտահրավեր են լինելու մեր երկրի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS News-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի՝ սեպտեմբերի 25-ին։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ ուկրաինացիները չեն վախենում մարտահրավերներից։

«Մենք կպայքարենք և չենք հանձնվի, շատ կարևոր է, որ նրանք (ռուսները-խմբ.) չստիպեն այլ երկրներին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Եվրոպային, տուժել»,- ասել է պետության ղեկավարը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ներկայումս տուժում են ուկրաինացիները։ Նաև հավելել է, որ ուկրաինացի ժողովուրդն այժմ «պայքարում և իր կյանքը տալիս է ժողովրդավարության և բաց աշխարհի ապագայի համար»։

Նշենք, որ ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը քաջատեղյակ է, որ իր գործողությունների պատճառով զոհվում են հազարավոր մարդիկ, բայց դրանք իր համար ծախսվող նյութ են իր ծրագրի իրականացման համար։

Loading...