09:54   26-09-2022
Image Description
Ֆինլանդիայի նախագահը Ուկրաինայում խաղաղության մեծ հնարավորություն չի տեսնում
Թողնել մեկնաբանություն

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության մեծ հնարավորություն չի տեսնում, սակայն կողմ է Ռուսաստանի հետ երկխոսության ուղիների պահպանմանը։

«Պետք է խոստովանեմ, որ այս պահին խաղաղության հասնելու մեծ հնարավորություն չեմ տեսնում: Ես խաղաղության մարդ եմ և կարծում եմ, որ խաղաղության որոնման ցանկացած գործողություն կարևոր է: Այդ իսկ պատճառով վճռականորեն աջակցում եմ Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, որպեսզի նրանք բաց պահեն քննարկման հնարավորության գիծը Կրեմլի հետ»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։

Ըստ նախագահի՝ իրավիճակը բարդ է, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «դժվար թե ընդունի Ուկրաինայում պարտությունը»:

«Նա մարտիկ է: Հետևաբար, շատ դժվար է պատկերացնել, որ նա կարող է ընդունել Ուկրաինայում այս կամ այն ​​ձևով պարտությունը: Պարզ է, որ սա իրավիճակը դարձնում է չափազանց կրիտիկական», – ասել է Ֆինլանդիայի նախագահը:

Loading...