10:36   26-09-2022
Image Description
«Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթել է Սիսիանի ՏԻՄ ընտրություններում
Թողնել մեկնաբանություն

 Սյունիքի մարզի Սիսիան համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ամենաշատ ձայները հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է քվեարկության արդյունքները, որի համաձայն՝ ՔՊ-ն հավաքել է 4093 ձայն:

«Աշխատանք և արդարություն» դաշինքը հավաքել է ստացել է 2693 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2307 ձայն:

Սիսիանում մնացած քաղաքական ուժերը 1000-ից պակաս ձայներ են հավաքել:

Loading...