10:42   26-09-2022
Image Description
Օձերն ակտիվ են Երևանում, Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերում
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 22-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում և Կոտայքի մարզի Քասախ գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Loading...