12:20   26-09-2022
Image Description
Իսպանիայի դեսպանի հետ հանդիպմանը ՏԿԵ նախարարը կարևորել է ՀՀ-ի ու Իսպանիայի միջև կայուն ավիացիոն կապի հաստատումը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը։
 
Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հայաստանյան գործունեության ընթացքում։
Նախարարն ընդգծել է Իսպանիայի հետ հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը։
 
Դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսն իր հերթին կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
 
Նախարարը կարևորել է ՀՀ մարզերի ու քաղաքների և Իսպանիայի քաղաքների միջև համագործակցությունը, ինչպես նաև ՀՀ-ի ու Իսպանիայի միջև կայուն ավիացիոն կապի հաստատումը։

 

Loading...