Երևանում ձմռան նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 1-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Պլան ենք կազմել, ծրագիրը կներկայացնեմ ձեզ և կանցնենք կոնկրետ գործողությունների»,-ասաց Արեյանը: