19:00   27-09-2022
Փաստորեն ադրբեջանցի զինվորին պետք էր այն, ինչ դու՛ք «չոլ» կոչեցիք.«Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Արցախից բացի մեզնից խլվեց հաղթողի հոգեբանությունը:  Այն մենք վաստակել էինք մեկ այլ ոսկե սերնդի շնորհիվ՝ Գորգիսյան, Ազգալդյանն, Կրպեյան, Մոնթե…. : Երկու տարի առաջ այս օրը, երբ հաղթողի թիկնոցը մեր ուսերին էր և ամբարտավան հայացքով կանգնած էինք, մեր «դեմքին ընկավ» ջաղջախիչ պարտությունը: Դա այն ժամանակ էր, երբ խայտառակ դիֆերամբներով մեզ խաբում էին, թե տարածաշրջանի ամենամարտունակ բանակը մերն է: Երբ դրանից առաջ հանդուրժել էինք մեր արդարության վերկանգնումը «բուֆերային գոտի» կոչողներին:

Ու հանկարծ պարզվեց՝ այն ինչ մենք «չոլ» ենք կոչել, ադրբեջանցի զինվորին պետք է:

Գագիկ Գինոսյանն իր հաղորդումը նվիրում է երկու տարի առաջ 44-օրյա պատերազմում ընկածների հիշատակին:

Նա ընդգծում է՝ եռաբլուրը մեր ցավն է, սրբությունը, բայց և մեր վերածննուդը պիտի դառնա….

Loading...