11:13   27-09-2022
Ասֆալտների փոխարեն պաշտպանական գծեր. ի՞նչ հասցրեցինք անել պատերազմից հետո. «Թարմ ուղեղով»՝ Գևորգ Գորգիսյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 27-ը շատերին վախեցնում է, թշնամին էլ սիմվոլիզմի կրող է, բայց վախենալ պետք չէ: Մենք դրա փոխարեն գործ ունենք անելու, ինչն էլ պահանջում է մեծ կենտրոնացում: Ու կարևոր է հասկանալ, որ սա պիտի մենք անենք և ոչ օտար դաշնակիցն ու բարեկամը: Երկու տարվա ընթացքում, ըստ Գևորգ Գորգիսյանի, շատ դասեր քաղվել են, բայց սա դեռևս բավարար չէ: Այսօր էլ գլխավոր խնդիրներից շարունակում է մնալ կառավարման բացակայությունը՝ երկրից մինչև բանակ: Ցավալին այն է, որ մենք միշտ նույն կետում սխալվում ենք՝ հույսը դնելով օտար փրկիչների վրա: Պետք է ընդգծել մեր կարմիր գծերն ու մինչև վերջին հայը պայքարել այն պահպանելու համար:

Loading...