09:31   28-09-2022
Image Description
Եվրոպայում գազի գինը գերազանցել է 2,1 հազար դոլարը՝ «Գազպրոմի» «Նավթոգազ»-ի հետ դատավարության մասին հայտարարությունից հետո
Թողնել մեկնաբանություն

 Եվրոպայում գազի գինը սեպտեմբերի 27-ի սակարկությունների ընթացքում արագացրել է աճը մինչև 22%: Այն բարձրացել է 1000 խորանարդ մետրի դիմաց 2100 դոլարից, «Գազպրոմի»՝ «Նաֆտոգազ Ուկրաինիի» հետ դատավարության մասին հայտարարությունից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նիդեռլանդների TTF հանգույցում հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է մինչև 2104 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, կամ 211,995 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար:

Ավելի վաղ «Գազպրոմը» կտրականապես մերժել էր «Նաֆտոգազ Ուկրաինիի» բոլոր պահանջները՝ կապված Եվրոպա ռուսական գազի տարանցման գործընթացի հետ, հայտարարել էր, որ չի վճարի ուկրաինական ընկերության կողմից չտրամադրված տարանցիկ ծառայությունների համար և զգուշացրել է Ռուսաստանի կողմից հնարավոր պատժամիջոցների մասին, եթե դատավարությունը շարունակվեց։

Loading...