09:35   28-09-2022
Image Description
ՀՀ ԱԱՏՄ ղեկավարը հեռավար մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի համաժողովին
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի համաժողովը, որին հեռավար մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ինչպես նաև դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը ողջունել է մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Համաժողովի օրակարգում են եղել՝

  •  ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի ընթացիկ աշխատանքները,
  •  2022 թվականի միջոցառումների ծրագրի կետերի կատարումը,
  •  Տեսչական մարմինների միջև փորձի փոխանակման հարցը,
  •  Միասնական էլեկտրոնային գրադարան ստեղծելու հարցը,
  •  Դաշինքի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու հարցը,
  •  Դաշինքի միասնական խորհրդանիշի ընտրության և հաստատման թեման,
  •  ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների լավագույն տեսուչներին խրախուսելու մեխանիզմի մշակման և ներդրման վերաբերյալ հարցը։
    Քննարկվել է նաև նոյեմբերի 3-ին Երևանում ԱՊՀ խորհրդակցական ժողով անցկացնելու հարցը։

Loading...