10:25   28-09-2022
Image Description
Թուրքիան կհայտարարի «Միր» վճարային համակարգի այլընտրանքի մանրամասները
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի կառավարությունը առաջիկա երկու օրվա ընթացքում կհրապարակի ռուսական «Միր» համակարգի այլընտրանք մշակված վճարային համակարգի մասին տեղեկատվությունը, գրում է Aydınlık թերթը՝ հղում անելով աղբյուրներին,փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ թուրքական պետական ​​Halkbank, Ziraat Bank և VakıfBank բանկերը որոշել են դադարեցնել ռուսական« Միր»վճարային համակարգի օգտագործումը։ Գործակալության տվյալներով՝ թուրքական բանկերի նման ծրագրերն օրինակ են այն բանի, թե ինչպես են «ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցները ստիպում երկրներին հեռանալ Մոսկվայից»։
Ըստ թերթի, այժմ Թուրքիայի զբոսաշրջային շրջաններում զբոսաշրջիկները և վաճառականները վճարումների հետ կապված դժվարություններ են  ունեն և իշխանություններին կոչ են անում լուծում գտնել խնդրին։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վերջին օրերին տնտեսական գերատեսչությունների հետ քննարկում է «Միր»-ի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ կարող է որոշել Թուրքիայում ռուսական «Միր» քարտի հետագա կիրառման հարցը։ Մինչ այդ թուրքական Ishbank-ը և Denizbank-ը դադարեցրել են ռուսական Mir քարտերի սպասարկումը։ Բանկերը որոշումը բացատրել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներով։ «Յենի Շաֆակ» թերթը գրել է, որ ԱՄՆ-ը թուրքական բանկերին սպառնում է պատժամիջոցներով «Միր»-ի օգտագործման համար։
«Միր» վճարային համակարգի քարտերի ընդունումն ու սպասարկումն արտասահմանյան բանկերում, մասնավորապես՝ թուրքական, կախված կլինի հենց վարկային հաստատությունների դիրքորոշումից, պարզաբանել են ՌԻԱ Նովոստին վճարային համակարգի մամուլի ծառայությունում։

Loading...