10:51   28-09-2022
Image Description
Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը գնահատելու համար
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիական պատվիրակություն կուղարկվի Հայաստան՝ ստեղծված սահմանային իրավիճակը գնահատելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը:

«Ֆեյսբուք»-ի իր էջում գրառմամբ Լեկորնուն տեղեկացրել է, որ ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

«Մենք քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, և ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց ելման դիրքեր։ Ես հայտարարել եմ Հայաստան ֆրանսիական պատվիրակություն ուղարկելու մասին՝ իրավիճակը գնահատելու համար»,-նշել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:

Loading...