11:13   28-09-2022
Image Description
ԵՀ-ն կառաջադրի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների առաջարկություններ. Politico
Թողնել մեկնաբանություն

Եվրահանձնաժողովը (ԵՀ) սեպտեմբերի 28-ին կանցկացնի ճեպազրույց Եվրամիության երկրների ներկայացուցիչների համար, որտեղ կհայտնի առաջարկություններ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ, ինչպես նաեւ կառաջարկի սահմանել ռուսական նավթի գների առավելակետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ դիվանագետների:

Հրատարակության տվյալնեով՝ ճեպազրույցը կսկսվի 14:30-ին (Երեւանի ժամանակով 16:30-ին):

Եվրամիությունը կարող Է դիմել Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցների մեղմացման՝ փաստորեն վերացնելով ռուսական պարարտանյութերի, ցեմենտի եւ «այլ արտադրանքի» փոխադրումների արգելքը, հայտնում Է թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Եվրամիությունն այս զիջումներին դիմում Է, որպեսզի Հունաստանը, Կիպրոսը եւ Մալթան հավանություն տան լցանավերով ռուսական նավթի փոխադրման սահմանափակումների սահմանմանը: Այդ մեղմացումները կոչված են հանդես գալու փոխհատուցումների դերով այն երկրների համար, որոնք ապավինում են փոխադրումների ոլորտի շահույթին, նշում Է Politico-ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...