11:51   28-09-2022
Image Description
Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիան
Թողնել մեկնաբանություն

Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է ադրբեջանական բանակի կողմից հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրությունից:

Ըստ հաղորդագրության՝ խորհուրդը հիշեցնում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և միջազգային հանրության հովանու ներքո կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունը:

Փարիզի փաստաբանների միությունը վերահաստատում է իր համերաշխությունը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի գործընկերների հետ՝ ընդգծելով, որ միմյանց միջև պահպանվում են պատմական հարաբերություններ, որոնք մշտապես վերահաստատվում են համագործակցության պայմանագրերով:

Loading...