12:13   28-09-2022
Image Description
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներում աշխատած ամեն տարվա համար նախատեսվում է հավելավճար
Թողնել մեկնաբանություն

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատած յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում է տրամադրել հավելավճար, ինչպես նաև վերականգնել ՀՔԾ-ի նախկին աշխատակիցների՝ դատախազությունում կամ քննչական կոմիտեում ծառայությունը շարունակելու պարագայում ՀՔԾ-ում աշխատած տարիների ստաժի նկատմամբ հավելավճար հաշվարկելու իրավունքը, կարգավորել նաև կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարաբերությունները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ստաժի հավելավճարը կհաշվարկվի 2024 թվականի հուլիսի 1-ից:

«1.1 միլիարդ դրամ անհրաժեշտ կլինի, որը կհատկացվի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին»,- ասաց նա:

Նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Loading...