12:16   28-09-2022
Image Description
Դավիթ Բաբայանն ու ՀՕՄ գրասենյակի Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչության ատենապետուհին քննարկել են Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակը
Թողնել մեկնաբանություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) գրասենյակի Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչություն և հանդիպել վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Արցախում և տարածաշրջանում տիրող  իրավիճակին, հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։

Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և Արցախին մշտապես սատարելու պատրաստակամությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Loading...