13:54   28-09-2022
Image Description
Վերին Գետաշենում 7 փողոց առաջին անգամ ասֆալտապատվում է
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է 7 փողոց՝ 2 կիլոմետր երկարությամբ եւ 9300 քառակուսի մետր մակերեսով։

Ինչպես  տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանից, շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 115 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերի 15-ից եւ կավարտվեն այս տարվա ընթացքում։

Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել Ա թաղամասի 4-րդ, 8-րդ, Բ թաղամասի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 9-րդ, 13-րդ  փողոցները։

«2022 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ ավարտվել են հողային աշխատանքները բոլոր փողոցներում, տեղադրվում է ավազակոպճային շերտը, փողոցները նախապատրաստվում են ասֆալտապատման։ Բոլոր փողոցները գյուղի կենտրոնական ճանապարհին միացող երկրորդական փողոցներ են, որոնք ասֆալտապատվում են առաջին անգամ։ Այս կենսական նշանակության ծրագրի իրականացման շնորհիվ այդ թաղամասերի հարյուրավոր ընտանիքներ արդեն կօգտվեն հիմնանորոգված ու բարեկարգ ճանապարհներից»,-ներկայացրեց Վերին Գետաշենի վարչական ղեկավար Տիգրան Մուրադյանը։

Loading...