13:57   28-09-2022
Image Description
Ձորագյուղի «Շիրին» թաղամասում հիմնանորոգվում է խմելու ջրատարի ներքին ցանցը
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին  իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է «Շիրին» թաղամասի խմելու ջրատարի ներքին ցանցը՝ 1 կիլոմետր երկարությամբ։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 24 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում խմելու  ջրատարի ներքին ցանցում կվերանան ջրի կորուստները, իսկ թաղամասում բնակվող 200 ընտանիքները կունենան անխափան եւ մաքուր ջրամատակարարում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերի 15-ից եւ կավարտվեն մինչեւ տարեվերջ։

Loading...