16:28   28-09-2022
Image Description
Ես չեմ համարում, որ մենք այնպիսի նշաձող էինք մեզ համար դրել, որին չէինք հասել. Ռոբերտ Քոչարյան
Թողնել մեկնաբանություն

Հիմա աշխատանք է գնում, թե ինչ կարող ենք անել, որ ընդդիմադիր շարժման աճի կետերը գտնենք. այդ ծրագիրը դեռ վերջնականացված չի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Խորհրդարանում հիմա մասնակի բոյկոտ է, տեսնում եք, որ որոշ խորհրդարանական գործիքակազմն ընդդիմության կողմից օգտագործվում է։ Մենք չենք ուզում ալիք ստեղծել, որը կհիասթափեցնի մեր ժողովրդին։ Մենք գիտակցում ենք, որ «Դիմադրություն» շարժման ծավալը բավարար չէ։ Կամ պետք է նոր ուժեր եւ նոր մարդիկ ներգրավվեն այս պրոցեսի մեջ կամ պետք է չանել քայլեր, որոնք ի սկզբանե դատապարտված են լինելու անհաջողության»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով՝ «Դիմադրություն» շարժումը անհաջողություն չի ունեցել, որովհետեւ շարժումը չի սկսվել իշխանափոխության պահանջով. «Սկսվեց նշաձողը իջեցնելու թեզը խորհրդարանում հնչեցնելուց հետո։ Ես համոզված եմ, որ այդ թղթերը ստորագրված կլինեին արդեն, եթե չլիներ «Դիմադրություն» շարժումը։ Ես չեմ համարում, որ մենք այնպիսի նշաձող էինք մեզ համար դրել, որին չէինք հասել։ Ինչի համար սկսել ենք, այդ նպատակին հասել ենք։ Այն վիճակն է, որ ուրիշ նպատակ պետք է դնել»։

Loading...