Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ենթադրում է, որ կլինի Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ երկրորդ հանդիպումը: Քոչարյանը նման տեսակետ հայտնեց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսում:
«Վեհափառն ինձ հետ կապվեց, ես ասացի, որ պատրաստ եմ այդ հանդիպմանը: Թե երբ կլինի, դժվարանում եմ ասել: Տվյալ դեպքում՝ Վեհափառն այդ հանդիպումը կազմակերպելու պատասխանատվությունը վերցրել է իր վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ երկրորդ նախագահը:
Անդրադառնալով նախորդ հանդիպմանը՝ Ռոբերտ Քոչարյանը նկատեց՝ լիարժեք համաձայնության եկել են իրավիճակի գնահատման հարցում, իրավիճակից ելքեր փնտրելու հարցում ՝ ոչ: