Օսմանյան կայսրության պատմության մեջ եղել է երկու դրվագ, երբ վայրագ ու գլուխ կտրող օսմանյան բանակի զինվորները մահու չափ սարսռել են իրենց տեսածից ու ակամայից հետ կանգնել: Օսմանյան բանակն անգամ Ավստրիայի դեմ պարտությունից հետո այդչափ չի վախեցել, որքան Վալախիայի իշխան Կոմս Վլադ Դրակուլայի դեմ մարտնչելուց:
Սա այն հայտնի Դրակուլան է, որի վամպիր և արյունարբու լինելու մասին լեգենդներն այսօր էլ պտտվում են ֆիլմերի և պատմությունների տեսքով: Դրակուլան, իմանալով, որ իր հորը սպանել են օսմանցիները, քշում է նրանց բանակը իր երկրից: Օսմանյան մի ավելի մեծ բանակ արշավում է Տրանսիլվանիայի դեմ, և երկու անգամ ջախջախիչ պարտություն կրում:
Քանի որ Կոմս Վլադ Դրակուլան տեսել էր օսմանյան բանակի սադիզմը, սկսում է նույնը կիրառել նրանց դեմ, բոլորին ցցի հանելով: Սակայն Կոմսի դաժանությունները սրանով չեն ավարտվում:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը պատմում է թուրքերի պատմական վախերի ու հաճախ դրանով արտահայտված արյունարբու էության մասին:
Մուտքագրեք ձեր էլ. Փոստի հասցեն և հրահանգներով էլ-նամակ կուղարկվի ձեզ: